Առաջին տպավորություններ կամ ՙՙԲարև, արի պարենքՙՙ

20180621_093514

Բարև հարգելի ընթերցող,

ցանկանում եմ կիսվել իմ առաջին տպավորություններով, որոնք ես ստացա Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր այցելության ժամանակ:

Եվ այսպես գլխավոր մուտք, Մարմարե դահլիճ, քեզ ողջունող բարի և անկեղծ ժպիտներ: Հետո  դրսից եկած ՙՙայլմոլորակայինի՚՚ համար անսպասելի հրավեր. ՙՙԲարև, արի պարենք՚՚: Մի քանի վայրկյան անց հասկանում ես, որ դու արդեն հարևանների ձեռքը բռնած ուշադիր հետևում ես պարուսույցի շարժումներին.ՙՙԱյ քեզ բան, թե դու ինչ պարող էիր, բայց արի ու տես պարեցիր…Կտկտիկ՚՚ :

Երրորդ օրն է ինչ այստեղ եմ, այնպիսի զգացում է, որ հայտնվել եմ զուգահեռ իրականության մեջ: Տպավորություններս տարբեր են, հակասական…

Ինչ եմ զգում. զարմանք, ոգևորություն,հետաքրքրություն, նորը յուրացնելու ցանկություն: Առաջին իսկ օրվանից ծանոթացա Scrach ծրագրին, որը օգտագործելու միջոցով հնարավոր է գրել հետաքրքիր ուսումնական ծրագրեր: Շատ տպավորված եմ, վերապատրաստման այդ բաժինը վարում են կրթահամալիրի աշակերտները: Նազենի և Տիգրան, շնորհակալ եմ ձեզ համբերատար և ուշադիր լինելու համար:

Ինչն է զարմացնում. ազատությունը: Կրթահամալիրը առաջին հերթին տալիս է ընտրության իրավունք, որն էլ իր հերթին թույլ է տալիս երեխային զարգանալ, խորանալ իր կողմից ընտրված ոլորտի մեջ: Սակայն, արդյոք բոլոր երեխանները կարող են ճիշտ տնօրինել իրենց տրամադրված այդ ազատ ընտրության իրավունքը:

Այսպիսով, կրթահամալիրում ստեղծված են բոլոր հնարավորությունները սովորելու և ստեղծագործելու համար:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s