Ճամփորդության հաշվետվություն

Մայիսի 30 մինչև Հունիսի 1 կայացավ Գլաձոր-Արատես ուսումնական ճամփորդությունը։ Գլաձոր այցելելու հիմնական պատճառը Գլաձոր գյուղի ավագ դպրոցի սովորողների և դասավանդողների պատասխան հրավերն էր:

Ճամփորդություն առաջին կանգառը Արենի գյուղի նշանավոր ճարտարապետ Մոմիկի կառուցված Սուրբ Աստվածածին  եկեղեցին էր: Ընկեր Սամվելը ներկայացրեց ուսանողներին եկեղեցու կառուցման և տեղի ընտրության մասին հետաքրքիր պատմական փաստեր: Հոգևորականների գերեզմանների վրա պատկերված էին եդեմական կյանքը խորհրդանշող պատկեր՝ ուսանողները շատ հետաքրքրված էին այդ հին սիմվոլներով: Ցավոք եկեղեցու բակում տեղակայված էր ոչ միայն հոգևորականների հին գերեզմաններ, այլ ժամանակակից գերեզմանատուն:

Մեր մյուս կայանը Նորավանքն էր: Քայլեցինք, շրջեցինք դրական էներգիայով լցված եկեղեցիներով…Ի դեպ ասեմ, որ ամբողջ ճամփորդության ընթացքում բավականին շատ զբոսաշրջիկների հանդիպեցինք:

Գլաձորը դիմավորեց մեզ երգ ու պարով, աղ ու հացով։ Սովորողները դպրոցի բակում կազմակերպել էին փոքրիկ պարային ներկայացում, տնօրենը և դասավանդողները դուրս էին եկել բակ մեզ դիմավորելու։ Այնուհետև դահլիճում նվագեցին և երգեցին մեզ համար։

Գլաձորցիների հետ այցելեցինք Թանահատ և Սուրբ Խաչ վանքերը, որտեղ ավագ դպրոցի սովորողները և ընկ․ Սամվելը ներկայացրեցին տեղեկություններ տվյալ վայրերի վերաբերյալ։

Երկրորդ օրը ճանապարհվեցինք դեպի Սմբատաբերդ։ Մեկ ու կես ժամանոց քայլք և դուք հին Հայաստանում եք․․․Բերդի պատը և ցիտադելը, կախարդական ազդեծություն թողեցին մեզ վրա․․․․․Ընկեր Սամվելի և Գլաձոր գյուղի սովորողներից մեկի ներկայացրած տեղեկությունները շատ հետաքրքիր էին։

61703348_447593439391200_4091046290350145536_n

Սմբատաբերդի տպավորիչ վերելքից և մեր հարազատ գլաձորցիներին հրաժեշտ տալուց հետո բարեհաջող հասանք Արատեսի մեր հարազատ տունը։ Տեղավորվեցինք սենյակներում և մինչև ուշ գիշեր խարույկի մոտ անցկացրինք զրուցելով, համաստեղություններ ուսումնասիրելով, ուրձի և դաղձի թեյ խմելով, Մաֆիա խաղալով։

Ճամփորդությունը թույլ տվեց ուսանողներին և դասավանդողներին ճանաչել մեկ մեկու, հասկանալ ում հետ կարող ես մյուս ճամփորդությանը մասնակցել, ում հետ՝ ոչ (!)։ Շնորհակալ ենք մեր լավ Գլաձորցի ընկերներին ջերմ ընդունելության համար։ Գիշերը իրենց տանը ընդունելու, հոգատար և ուշադիր վերաբերմունքի համար։ Վստահեմ մեր հանդիպումները դեռ կշարունակվեն, կվերածվեն նոր համատեղ նախագծերի։

Սովորողների լուսաբանումները՝

Անժելա Շամոյան

Էմմա Սարգսյան

Ազատուհի Գրիգորյան

Լուիզա Մելոյան

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s