Դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
Ուսանողներ՝    Նելլի Խաչիկի Գեղամյան
                                 Անանիա Խաչիկի Ստեփանյան
Թեմա՝ Պտղատու այգու ամենօրյա խնամք, Սարալանջը`խաղողի պտղատու այգի
Մասնագիտություն՝  Պարտիզապուրակային գործ
Ղեկավար՝ Էդմոնդ Փաշինյան

 

Բովանդակություն

  • Ներածություն
  • Գլուխ 1 Պարտեզի ընթացիկ խնամքի նշանակությունը
  • Գլուխ 2 Պարտեզում իրականացվող ամենօրյա և սեզոնային աշխատանքներ
  • Գլուխ 3 Սարալանջը խաղողի նորաստեղծ այգու հիմնում, ընթացիկ աշխատանքներ
  • Եզրակացություն 

Օգտագործված գրականության ցանկ

Կցված աշխատանքային նյութեր 

 

Ներածություն

Մեր աշխատանքները ուղղված են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի պտղատու այգիներին և նույն տարածքում գտնվող սարալանջի  խաղողի այգու խնամքին: Որպես ուսանող` մեր պարտականությունների մեջ են մտնում դպրոցին հարակից տարածքների կանաչապատումը, բարեկարգումը, ծառերի խնամքի հետ կապված գործնական աշխատանքները, նաև` սարալանջում խաղողի մատերի արմատակալումը, տունկը և խնամքը:

Բացի այդ, դիպլոմային աշխատանքներում ներկայացվում է սարալանջի տարածքի` որպես խաղողի այգու կայացման ընթացքը. թե ինչպես մշակեցինք հողը, արմատացրեցինք խաղողի մատերը, տնկեցինք և խնամեցինք նորատունկ խաղողի վազերը: Այսպիսով, մեկ տարվա ընթացքում ուսանողների հետ միասին սովորեցինք և իրականացրեցինք պարտեզի խնամքի հետ կապված տարբեր աշխատանքներ: Աշխատեցինք բնագիտական և բնապահպանական նախագծերի վրա, որոնք կապված էին մրգատու այգիների հետ, իսկ ձեռք բերված գիտելիքները կիրառեցինք այգում:

 

 

 

Գլուխ 1

Պտղատու այգու ընթացիկ մշակման նշանակությունը

Պտղատու այգիների ընթացիկ, օրական, սեզոնային մշակումը ունի կարևոր նշանակություն: Գոյություն ունեցող այգիների խնամքն այնպես պետք է կազմակերպել, որ հողային մեկ միավորից ստացվի հնարավորինս շատ բերք: Այդ տեսակետից պտղատու ծառերի կենսաբանական հնարավորությունները չափազանց մեծ են: Այգիների տարածությունների ընդլայմանը և նոր բերքատու սորտերի արմատավորմանը զուգահեռ, պտուղների արտադրողականությունը բարձրացնելու գործում առանձնապես մեծ նշանակություն ունեն ագրոտեխնիկական միջոցառումները: Բացի այդ, պարտեզի մշակումը նպաստում է կանաչ շինարարության պահանջին: Ինչը իր հերթին թույլ է տալիս մաքրել քաղաքային լանդշաֆտի օդը, մեղմացնել շրջապատող միջավայրի աղմուկը, ստեղծել առողջությանը նպաստող պայմաններ տեղի բնակչության համար և բավարարել նրանց գեղագիտական պահանջները:

Մի փոքր պատմական ակնարկ. այգիների կանաչապատումն առավելապես տարածված էր արևելքում` թագավորական և ազնվական տոհմերի առանձնատների հարակից տարածքներում լրացուցիչ շքեղություն հաղորդելու համար, որից հետո այգեգործությունը տարածվեց գրեթե ամենուր:

Որպես արդիական օրինակ կարող ենք բերել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Միջին դպրոցի 2018 թ. սեպտեմբեր ամսին սկսված ջերմոցի վերականգնման և մշակման աշխատանքները: Բույսերի քանակական աճը, օրական խնամքը նպաստեցին դպրոցի կանաչ գոտու մեծացմանը, թթվածնի մակարդակի բարձրացմանը դպրոցում, հատկապես` ձմեռային ամիսներին: Բացի այդ սովորողների միջոցով իրականացրած “Խառը կանաչի” նախագիծը թույլ տվեց նրանց ճանաչել խոհանոցում օգտագործվող կանաչիների տեսակները, սովորել ճիշտ աճեցնել: Որպես արդյունք, Միջին դպրոցի խոհանոցը գրեթե ամբողջ ձմեռ ապահովվեց թարմ կանաչիով, որը 6-րդ դասարանի սովորողները աճեցրել էին սեփական ձեռքերով:

Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ այգու խնամքը կարևոր դեր է խաղում ոչ  միայն մրգի ստացման և օգտագործման համար, այլև ուսումնառության և գեղագիտության համար: Բացի այդ սովորողը հնարավորություն ստացան ծանոթանալ գյուղատնտեսական աշխատանքներին և մասնակցել հողագործության դժվար և միևնույն ժամանակ կարևոր գործունեությանը :

Գլուխ 2

Մրգատու պարտեզում իրականացվող ամենօրյա և սեզոնային աշխատանքներ

Նշենք, որ տարվա գրեթե յուրաքանչյուր սեզոնին ծառերի հետ  կատարվում են համապատասխան աշխատանքներ: Նման աշխատանքներն են վերանորոգումները,  երբ այգու միջշարքային տարածքներում տնկված ծառերը չորանում են, և կարիք կա դրանք նոր տնկիներով փոխարինելու: Ինչը և իրագործվեց 2018թ. աշնանը Ծառատունկ Քոլեջի և Միջին դպրոցի ներքին բակում, նախագծի շրջանակներում:

Ծառերի բների խնամքը հիմնականում պայմանավորված է նրանց տարիքով: Օրինակ` երիտասարդ ծառերի բունը հարթ է, սակայն ծեր ծառերի բները հիմնականում վնասված են լինում, ունենում են ճեղքվածքներ, խեժ է հոսում: Վնասվելու հետևանքով բների բջիջները չեն զարգանում և չեն արտադրում նոր ճյուղեր, բացի այդ, ճեղքվածքով ներթափանցում են միջատներ և վնասակար բակտերիաներ: Այդ իսկ պատճառով վաղ գարնանը անհրաժեշտ է պատել ծառի բունը  կրային խառնուրդով:

Նաև ամեն տարի անհրաժեշտ է խորացնել ծառերի բաժակափոսերը, այդ գործընթացը փխրեցնում է հողը և հագեցնում թթվածնով,  հեշտանում է ծառը ջրելու գործընթացը: Տվյալ նախագիծն իրականացվել է 6-րդ դասարանի սովորողների հետ Միջին դպրոցին հարակից այգում:

Գլուխ 3 

Սարալանջը խաղողի նորաստեղծ այգի: Ստեղծումը և ընթացիկ մշակումը:

 

Սարալանջում տեղակայված խաղողի այգու հիմնումը սկիզբ է դրվել 2018թ.: Մինչ այդ տարածքը իրենից ներկայացնում էր քարոտ, անապատային մի հողակտոր, որտեղ գրեթե ոչ մի բուսականություն չէր աճում: Սարալանջի այգու հիմնումը սկիզբ է առել դպրոցի դասավանդող Վարդան Կարապետյանի և երեխաների կողմից իրագործված նախագծերից: Ինչ վերաբերում է խաղողի մատերի արմատացմանը և տունկին, ապա այդ աշխատանքները իրականացվել են Քոլեջի սովորողների կողմից, խաղողի և գինու դպրոցի նախագծերի միջոցով: Սկզբնական աշխատանքներն  էին տարածքի հարթեցումը հատուկ տեխնիկայի միջոցով, մաքրումը  քարերից: Տեսանյութը այստեղ:

Այնուհետև հատուկ տեխնիկայի միջոցով փորել ենք մարգեր և պարարտանյութ լցրել: Բանգլադեշում ապրող և խաղող աճեցնող բնակիչներից  վերցրել ենք  տարբեր տեսակի խաղողի որթեր և մեր գործունեության շնորհիվ նպաստել կանաչապատ տարածքների ընդլայնմանը: Արմատացման գործընթացը տևել է մոտ 3-4 ամիս: Նշենք, որ մեթոդներից ամենահաջողվածը “Կիլչովկայի” մեթոդն էր, երբ  ընտրած խաղողի ճյուղերը տեղադրվում են թաղարի մեջ, ծածկվում  հողով, փակվում և  պահվում  կայուն խոնավության պայմաններում:

Սարալանջի աշխատանքների մյուս փուլը խաղողի արմատակալած մատերի տնկումն էր: Մի փոքր տեսական մաս տնկման տեխնիկայի վերաբերյալ. մինչև տնկելը` ստացված տնկիները նախօրոք թաղվում են այգու կիսախոնավ հողի մեջ և հանվում միայն տնկման օրը: Տնկելուց առաջ տնկանյութը պետք է մանրակրկիտ ստուգել: Արմատային համակարգում եղած չորուկները, վնասվածքները, հիվանդ մասերը, ուռուցքները պետք է հեռացնել սուր դանակով կամ մկրատով, 30-40 սմ-ից երկար առանցքային արմատը կամ կողային արմատները պետք է հեռացվեն: Տնկելուց մի քանի օր հետո անհրաժեշտ է ստուգել, ուղղել թեքված տնկիները, ծածկել բացված արմատները և վերացնել մյուս թերությունները: Տնկիները ցրտերից պաշտպանելու համար անհրաժեշտ է տնկելուց և ջրելուց հետո տնկիների շուրջը  պետք է ավելացնել հող (հատկապես դեղձենու, ծիրանենու, կեռասենու): Հետագայում ուշադրություն պետք է դարձնել հողի խոնավությանը և խուսափել լճացումից:

Գործնական մաս: Այսպիսով նախօրոք պարարտացված հողի մեջ տեղադրվեցին խաղողի ամենաառողջ տնկիները, այնուհետև ջրվեցին:

 

 

 

 

Ինչ վերաբերում է որոգման խնդիրներին, նշենք, որ  տարածքը մշտական ջրով ապահովելու խնդիր ունի:  Տնկիները ջրվում են դույլերով, Հյուսիսային դպրոցից բերված խմելու ջրով:

Աշխատանքի նպատակը

Իրականացված աշխատանքներին ներգրավել ուսանողներին և  6-րդ դասարանի երեխաներին, սովորեցնել հողագործության արվեստին, որի նպատակն է վերադաստիարակել և պատրաստել ապագա բնապահպանների, որոնք կպահպանեն և  կնդլայնեն կանաչապատ տարածքները, փոխանցելով սերնդեսերունդ:

Օգտագործված գրականության ցանկ 

Այգեգործություն: http://agroecoarm.com/wp-content/uploads/2016/07/%D4%B1%D5%85%D4%B3%D4%B5%D4%B3%D5%88%D5%90%D4%BE%D5%88%D6%82%D4%B9%D5%85%D5%88%D6%82%D5%86-%E2%80%93-Gardening.pdf

Այգեպան: Ուսումնական ձեռնարկ: Խ.Մկրտչյան http://www.mkuzak.am/wp-content/uploads/%D4%B1%D5%B5%D5%A3%D5%A5%D5%BA%D5%A1%D5%B6.pdf

Կցված աշխատանքային նյութեր

https://nelligeghamyan.wordpress.com/

https://vardankarapetyan.wordpress.com/%D5%AD%D5%A1%D5%B2%D5%B8%D5%B2%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AF-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE/

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s