Ինչպես եմ գնահատել սովորողներին

Սովորողներին գնահատելիս իհարկե առաջնորդվել եմ իմ  ծրագրում  նշված չափորոշիչներով: Յուրաքանչյուր գնահատականի համար սահմանված համապատասխան պահանջները բավարարելու դեպքում սովորողը գնահատվում է:

Սա 6 դասարանի Բնագիտություն առարկայի ծրագրի հղումը

Տարվա սկզբում և յուրաքանչյուր ամսվա վերջ հիշեցնում եմ սովորողներին յուրաքանչյուր գնատատականի համար տրված պահանջները: Օրինակ՝ 5 գնահատվելու համար բավական է դասարանում թեման յուրացնել, տեղից բանավոր պատասխանել հարցերին և բլոգում ունենալ 1-2 դասարանական աշխատանք:

Սակայն աշխատանքի ընթացքում փոխեցի իմ մոտեցումը, քանի որ բարձր գնահատականի համար իմ կարծիքով բավարար չէ միայն բլոգում բոլոր նյութերը հրապարակել և բոլոր տնայինները կատարել: Կարծում եմ պետք է խթանել ստեղծագործական ջիղը, նախաձեռնությունը: Այսպիսով, սկսեցի գնահատել յուրաքանչյուր սովորողի կողմից գործադրված աշխատանքի և սեփական նախաձեռնության ծավալը, իհարկե իր ունակություններին համապատասխան: Սեփական նախաձեռնություն ի նկատի ունեմ առաջարկել ինչ որ մի բնագիտական թեմայի շուրջ  զրուցել և նյութ պատրաստել, բերել դասարանում որևիցե ձևով ներկայացնել:

Օրինակ՝ 6 դասարանում սովորում է մի երեխա, որը միանգամից չի կարող յուրացնել  թեման , սակայն դա բավականին հեշտ է տրվում մի այլ սովորողի: Բայց աշխատանքը և ջանքերը, որը գործադրում է առաջինը ավելի շատ են և նա արդյունքի է հասնում, սկսում է տեղից բանավոր քննարկել թեման, պատասխանել: Այս պարագայում ես գնահատում եմ հետևյալ սկզբունքներով՝

  1. գիտելիքի ծավալը,որքան յուրացրեց և պարտադիր 2. առաջընթացը, որքնով ավել այս անգամ աշխատեց կամ ինչ հաջողություն ունեցավ:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s