Ձեռներեցություն առարկայի ծրագիր

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ 

ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ

ՄՈԴՈՒԼԻ ԴԱՍԻՉԸ`   ԱՀ-Ձ-5-17-001

 

ՆՊԱՏԱԿԸ
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական

հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ

գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ

սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:

 

ՄՈԴՈՒԼԻ  ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ`                   72           ԺԱՄ

դասախոսություն `                      22           Ժամ

գործնական պարապմունք`    50           ժամ

ՄՈՒՏՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք  չեն: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն  համապատասխան ծրագրեր մշակելու համար:

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այս մոդուլը յուրացնելուց հետո ուսանողը պետք է՝

1) ներկայացնի հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը,

2) ներկայացնի կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը,

3) կատարի շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ,

4) բնութագրի կազմակերպության ռեսուրսները և գնահատի օգտագործման արդյունավետությունը,

5) կատարի ծախսերի հաշվարկ, ձևավորի ապրանքի /ծառայության/ գինը,

6) մշակի բիզնես պլան և գործողությունների ծրագիր,

7) հաշվի հարկեր, տուրքեր, կազմի ֆինանսական հաշվետվություններ:

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար

մակարդակի ապահովումն է

 

ԱՐԴՅՈՒՆՔ  1.

Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը

 

 

Թեմաներ

Թեմա 1.

Բիզնես-գաղափար. դրա ձևավորման ընթացքը։

Ժամեր
ԿԱՏԱՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ     Տես. Գործ.
1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,

2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,

3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,

4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,

5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,

6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,

7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,

8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:

 

1.1. Բիզնես-գաղափարը` որպես բիզնես-գործունեության մեկնակետ, դրա ձևավորման նախադրյալները:

1.2. Բիզնես-գաղափարի իրատեսությունը հիմնավորող ցուցիչները: Օրենսդրական դաշտի պահանջները հաշվի առնելու կարևորությունը:

1.3. Գործարար միջավայրի օբյեկտիվ գնահատման կարևորու­թյունը և մոտեցումները:

1.4. Սեփական գործարար հնարավորու­թյուն­ների բացահայտումը և անաչառության կարևորությունը:

1.5. Բիզնես-գործունեության համար նախընտրելի ոլորտի ընտրությունը:

1.6. Տեսլականի, նպատակի և ռազմավարության հստակ և հիմնավորված ձևակերպումը:

1.7. Վերջնական բիզնես-գաղափարի գնահատումը:

2 6
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑ    
Արդյունքի ձեռքբերումը գնահատվում է խմբային քննարկումների և անհատական գործնական առաջադրանքների հիման վրա:

Քննարկումների ընթացքում բացահայտվում է բիզնես-գաղափա­րի և բիզնես-գործունեության հիմնական հասկացությունների վերաբերյալ ուսանողների յուրացրած գիտելիքների մակարդակը, իսկ գործնական հանձնարարությունների միջոցով նրանք, ըստ իրավիճակի, ներկայացնում և հիմնավորում են կոնկրետ բիզնես-գաղափար, որոշակիացնում են իրենց նախընտրած գործունեության տեսակը:

Արդյունքի ձեռքբերումը դրական է համարվում, եթե քննարկումների ընթացքում ուսանողը ցուցաբերում է հիմնավորված

եզրահանգումներ անելու ունակություն, իսկ գործնական առաջադրանքների ընթացքում ներկայացնում է տվյալ

իրավիճակում առավել նախընտրելի ու հիմնավորված լուծումներ:

·        Հարցաշար/Թեստ

·        Գործնական առաջադրանք

·        Նախագծային աշխատանք

·        Դերային խաղ

·        Ռեֆերատ

 

Դերային խաղ «Սեփական բիզնես-գաղափարների պաշտպանություն»

ՄԵԹՈԴԱԲԱՆՈւԹՅՈւՆ  ԵՎ  ՌԵՍՈւՐՍՆԵՐ      
Արդյունքի ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով: Պարապմունքների

անհրաժեշտ փուլերում անհրաժեշտ է կիրառել մտագրոհի տեխնիկան՝ հետագա քննարկման ուղղությունները ձևավորելու

համար:

Անհրաժեշտ է ունենալ ֆլիպչարտ, գունավոր թղթեր, ամրակներ, տարբեր գույնի մարկերներ, ուսուցողական

իրավիճակների նկարագրեր, բիզնես-գաղափարների հաջողված օրինակներ, տեսլականի, նպատակի և ռազմավարության

ուսուցողական ձևակերպումներ՝ նաև ոչ հստակ ձևակերպված:

 

Մեթոդներ

·        Դասախոսություն

·        Գործնական աշխատանք

·        Դերային խաղ

·        Նախագծային աշխատանք

 

Ռեսուրսներ

·        Դասագիրք

·        էլեկտրոնային նյութեր

 

ՈւՍՈւՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՔԱՆԱԿ

Տեսական պարապմունք`         2             ժամ

Գործնական աշխատանք`       6             ժամ

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔ  2.

Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը

 

 

Թեմաներ

Թեմա 2.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ, ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ժամեր
ԿԱՏԱՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ     Տես. Գործ.
1) կազմակերպության կազմակերպչա-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,

2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,

3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,

4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,

5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,

6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,

7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,

8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,

9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,

10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,

11) կազմակերպության կառավարմանն առընչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,

12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,

13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:

2.1. Կազմակերպության հասկացությունը և բնութագիրը: Կազմակերպությունների տիպերը, դրանց բնութագրիչ

առանձնահատկությունները:

2.2. Կազմակերպությունների ստեղծման ու գրանցման կարգը: Գործընթացի օրենսդրական կարգավորումը: Կազմակերպու­թյան կանոնադրությունը:

2.3. Կազմակերպության կառավարման խնդիրները,

ֆունկցիաները: Կառավարման ոճերը, դրանց առանձնահատուկ գծերը:

2.4. Կառավարման ապարատի կառուցվածքը, ստորաբաժա­նումները: Կառավարման բաժինների առանձնացման սկզբունքները:

2.5. Աշխատանքի բաժանման անհրաժեշտությունը, աշխատատեղերի ձևավորման մոտեցումները տարբեր մեծության կազմակերպություններում:

2.6. Կազմակերպության փաստաթղթային տնտեսության ընդհանուր բնութագիրը, փաստաթղթերի ձևավորման կարգը:

 

2  

34

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑ    
Արդյունքի ձեռքբերումը գնահատվում է թեստային առաջադրանքների և գործնական հանձնարարականների հիման

վրա: Թեստերի միջոցով ստուգվում է տարբեր կազմակերպչա-իրավական ձև ունեցող կազմակերպությունների,

դրանց կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ ուսանողի գիտելիքները, իսկ գործնական հանձնարարություն­ների միջոցով ուսանողը պետք է տրված պայմաններին համապա­տաս­խան կազմի տարբեր փաստաթղթեր: Գործնական հանձնարարու­թյունները նպատակահարմար է առաջադրել ըստ ուսուցման փուլերի:

Արդյունքի ձեռքբերումը դրական է համարվում, եթե թեստային առաջադրանքները կատարվում է հիմնականում ճիշտ, ոչ էական թերություններով, իսկ գործնական առաջադրանքները տրված պայմաններին համապատասխան կատարվում է ճիշտ:

·        Հարցաշար/Թեստ

·        Գործնական առաջադրանք

·        Նախագծային աշխատանք

·        Դերային խաղ

·        Ռեֆերատ

ՄԵԹՈԴԱԲԱՆՈւԹՅՈւՆ  ԵՎ  ՌԵՍՈւՐՍՆԵՐ      
Արդյունքի ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով: ՈՒսուցման ընթացքում

անհրաժեշտ է կիրառել առանձին իրավիճակների խմբային քննարկումներ:

Անհրաժեշտ է ունենալ ուսումնական ու ցուցադրական նյութեր, տարբեր փաստաթղթերի նմուշներ, առանձին

կազմակերպություններում աշխատանքի բաժանման, աշխատողների ֆունկցիաների սահմանման օրինակներ:

Մեթոդներ

·        Դասախոսություն

·        Գործնական աշխատանք

·        Դերային խաղ

·        Նախագծային աշխատանք

 

Ռեսուրսներ

·        Դասագիրք

·        էլեկտրոնային նյութեր

 

ՈւՍՈւՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՔԱՆԱԿ

Տեսական պարապմունք`         2             ժամ

Գործնական աշխատանք`       4             ժամ

 

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔ  3.

Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ

 

 

Թեմաներ

Թեմա 3.

ՇՈՒԿԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ժամեր
ԿԱՏԱՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ     Տես. Գործ.
1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,

2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,

4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,

5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,

6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,

7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,

8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,

9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,

10) մարքեթինգի գաղափարների /4P և 7P/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,

11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:

 

3.1. Շուկայի բնութագիրը:

3.2. Շուկայի հետազոտության անհրաժեշտությունը և հիմնական ուղղությունները: Շուկայի հետազոտության գործընթացը:

3.3. Շուկայական պահանջարկի գնահատումը:

3.4. Շուկայի վրա ազդող գործոնները։

3.5. Գնորդի վարքագիծը:

3.6. Մրցակցություն, դրա գնահատումը:

3.7. Շուկայի հատվածավորումը:

3.8.Մարքեթինգի 4 և 7 P-երը: Մարքեթինգային ռազմավարության էությունը և մշակման կարևորությունը:

 
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑ    
Արդյունքի ձեռքբերումը գնահատվում է թեստային առաջադրանքների, խմբային քննարկումների և գործնական

հանձնարարությունների հիման վրա: Թեստերի միջոցով ստուգվելու է շուկայի վերաբերյալ հիմնական

հասկացությունների ճիշտ ընկալման ուսանողի կարողությունը, իսկ գործնական առաջադրանքների միջոցով նա

կատարելու է իրավիճակին համապատասխան եզրահանգումներ /հնարավորության դեպքում կարող են օգտագործվել

նաև ուսանողների ինքնուրույն դիտարկումների ու հետազոտությունների արդյունքները/: Արդյունքները անհրաժեշտ է

քննարկել խմբում:

Արդյունքի ձեռքբերումը դրական է համարվում, եթե ուսանողը թեստային և գործնական առաջադրանքները

ընդհանուր առմամբ ճիշտ է կատարում, իսկ խմբային քննարկումների ընթացքում ցուցաբերում է իրավիճակին

հիմնավորված արձագանքելու ունակություններ:

·        Հարցաշար/Թեստ

·        Գործնական առաջադրանք

·        Նախագծային աշխատանք

·        Դերային խաղ

·        Ռեֆերատ

ՄԵԹՈԴԱԲԱՆՈւԹՅՈւՆ  ԵՎ  ՌԵՍՈւՐՍՆԵՐ      
Արդյունքի ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով: Ամբողջ ուսուցման

ընթացքում ըստ իրավիճակների անհրաժեշտ է կիրառել մտագրոհի տեխնիկան:

Անհրաժեշտ է ունենալ ուսումնական նյութեր, շուկայական իրավիճակների նկարագրեր, տիպական իրավիճակներում

առավել հիմնավորված լուծումների օրինակներ, գործնական կիրառություն ունեցող փաստաթղթերի նմուշներ:

Մեթոդներ

·        Դասախոսություն

·        Գործնական աշխատանք

·        Դերային խաղ

·        Նախագծային աշխատանք

 

Ռեսուրսներ

·        Դասագիրք

·        էլեկտրոնային նյութեր

 

ՈւՍՈւՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՔԱՆԱԿ

Տեսական պարապմունք`         4             ժամ

Գործնական աշխատանք`       8             ժամ

 

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔ  4.

Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը

 

 

Թեմաներ

Թեմա 4.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Ժամեր
ԿԱՏԱՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ     Տես. Գործ.
1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,

2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարա­բե­րակ­ցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,

4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առընչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,

5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,

6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,

7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնա­հատկությունները ճիշտ է մեկնաբանում,

8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման ոտեցումները հիմնավոր է,

9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյու­նա­վետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավե­տու­թ­յան ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների  եզրահանգումները հիմնավոր է:

 

 

4.1.Կազմակերպության ռեսուրսների ընդհանուր բնութագիրը (նյութական, աշխատանքային, ֆինանսական), դրանց կազմը և հարաբերակցությունը:

 

4.2.Նյութական ռեսուրսներ, դրանց տնտեսագիտական բնութագիրը

4.3. Աշխատանքային ռեսուրսներ և դրանց առընչվող ցուցանիշները

4.4. Ֆինանսական ռեսուրսներ և դրանց համալրման աղբյուրները

4.5. Հիմնական և շրջանառու կապիտալ:

 

4.6.Ռեսուրսների մեծությունը բնութագրող ցուցանիշները և դրանց վերլուծությունը:

 

4.5.Ռեսուրսների օգտագործման մակարդակը բնութագրող ցուցանիշները և դրանց վերլուծությունը:

 

 

 

2  

34

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑ    
Արդյունքի ձեռքբերումը գնահատվում է խմբային քննարկումների և գործնական առաջադրանքների հիման վրա: ՈՒսանողներին հանձնարարվելու է ըստ ռեսուրսների տարբեր խմբերի հաշվել առավել ընդհանուր նշանակություն ունեցող ցուցանիշները: Նպատակահարմար է գործնական առաջադրանքները հանձնա­րա­րել փուլերով՝ ըստ ռեսուրսների խմբերի: Քննարկումների ընթաց­քում նրանք ոչ միայն գնահատելու են ստացված արդյունքները, այլ նաև առաջարկելու են լուծումների սեփական տարբերակները:

Արդյունքի ձեռքբերումը դրական է համարվում, եթե առաջադրանքները մեթոդապես ճիշտ են կատարվում:

·        Հարցաշար/Թեստ

·        Գործնական առաջադրանք

·        Նախագծային աշխատանք

·        Դերային խաղ

·        Ռեֆերատ

ՄԵԹՈԴԱԲԱՆՈւԹՅՈւՆ  ԵՎ  ՌԵՍՈւՐՍՆԵՐ      
Արդյունքի ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով: Անհրաժեշտ է ունենալ

ուսումնական նյութեր, գործնական հանձնարարությունների փաթեթներ:

Մեթոդներ

·        Դասախոսություն

·        Գործնական աշխատանք

·        Դերային խաղ

·        Նախագծային աշխատանք

Ռեսուրսներ

·        Դասագիրք

·        էլեկտրոնային նյութեր

 

ՈւՍՈւՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՔԱՆԱԿ

Տեսական պարապմունք`         4             ժամ

Գործնական աշխատանք`       6             ժամ

 

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔ  5.

Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի  կամ ծառայության գինը

 

 

Թեմաներ

Թեմա 5.

ԾԱԽՍԵՐ։ ԱՊՐԱՆՔԻ  ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

Ժամեր
ԿԱՏԱՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ     Տես. Գործ.
1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,

2) տարբերակում է ծախսերի խմբերը,

3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,

4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,

5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,

6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,

7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,

8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,

9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,

10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,

11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանու­թյունը բացատրում է:

5.1. Արտադրանքի թողարկման կամ ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերի հասկացությունը:

5.2. Ուղղակի և անուղղակի ծախսեր, կայուն և փոփոխական ծախսեր: Ծախսերի մեծության հաշվարկման մեթոդաբա­նությունը:

5.3. ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները:

5.4. Ծախսերի հաշվապահական ձևակերպման կարգը: Անալիտիկ և սինթետիկ հաշվառման կազմակերպումը:

 

5.5. Միավորի ինքնարժեքի ծախսային հոդվածները: Ինքնարժեքի հաշվարկը:

 

5.6. Շահույթի նորմայի հասկացությունը և կիրառումը:

 

5.7. Արտադրանքի գնի մեծության հաշվարկը:

 

5.8. Անհատական գնից շուկայական գնին անցման գործընթացը:

4 8
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑ    
Արդյունքի ձեռքբերումը գնահատվում է շարունակական գործնական առաջադրանքի հիման վրա: ՈՒսանողներին

հանձնարարվելու է ըստ ծախսերի առանձին հոդվածների կատարել միավոր արտադրանքի կամ ծառայության համար

դրանց հաշվարկներ և որոշել ինքնարժեքն ու գինը:

Արդյունքի ձեռքբերումը դրական է համարվում, եթե հաշվարկները կատարվում է ճիշտ:

·        Հարցաշար/Թեստ

·        Գործնական առաջադրանք

·        Նախագծային աշխատանք

·        Դերային խաղ

·        Ռեֆերատ

ՄԵԹՈԴԱԲԱՆՈւԹՅՈւՆ  ԵՎ  ՌԵՍՈւՐՍՆԵՐ      
Արդյունքի ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով: Անհրաժեշտ է ունենալ

ուսումնական նյութեր, մեթոդական ցուցումներ, գործնական հանձնարարությունների փաթեթներ, հաշվարկների

կատարման ընթացքում օգտագործվող օրինակելի ձևաթղթեր:

Մեթոդներ

·        Դասախոսություն

·        Գործնական աշխատանք

·        Դերային խաղ

·        Նախագծային աշխատանք

 

Ռեսուրսներ

·        Դասագիրք

·        էլեկտրոնային նյութեր

 

ՈւՍՈւՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՔԱՆԱԿ

Տեսական պարապմունք`         4             ժամ

Գործնական աշխատանք`       8             ժամ

 

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔ  6.

Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր

 

 

Թեմաներ

Թեմա 6.

ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Ժամեր
ԿԱՏԱՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ     Տես. Գործ.
1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտու­թյունը հիմնավորում է,

2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանություն­ները ճիշտ է,

3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալ­ների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,

4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն,

5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,

6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,

7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,

8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծություն­ները ճիշտ է սահմանվել,

9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:

6.1. Բիզնես պլանի բովանդակությունը և բաժիններում ներառվող հարցերը:

 

6.2. Բիզնես պլանի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալները, դրանց աղբյուրները:

 

6.3. SWOT վերլուծության արդյունքների կիրառումը պլանը

կազմելու ժամանակ:

 

6.4. Բիզնես պլանի կատարման գործողությունների ծրագիրը, դրա կազմման մոտեցումները:

 

6.5. Գործողությունների ժամանակացույցը:

 

6.6. Պլանի կատարման հնարավոր ռիսկերը, դրանց հաղթահարման միջոցառումները:

4 10
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑ    
Արդյունքի ձեռքբերումը գնահատվում է կազմված բիզնես պլանի հիման վրա, որում պետք է արտացոլված լինեն

նախատեսված բիզնես գործունեության վերաբերյալ բոլոր հայտնի տեղեկությունները: Արդյունքի ձեռքբերումը դրական է համարվում, եթե պլանը կազմված է ճիշտ և հիմնավորված:

·        Հարցաշար/Թեստ

·        Գործնական առաջադրանք

·        Նախագծային աշխատանք

·        Դերային խաղ

·        Ռեֆերատ

ՄԵԹՈԴԱԲԱՆՈւԹՅՈւՆ  ԵՎ  ՌԵՍՈւՐՍՆԵՐ      
Արդյունքի ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով: Անհրաժեշտ է ունենալ

բիզնես պլանի բովանդակությանը համապատասխան ձևաթղթեր, մեթոդական հանձնարարականներ, պլանը

կազմելու համար օգտագործվող ելակետային տվյալներ:

Մեթոդներ

·        Դասախոսություն

·        Գործնական աշխատանք

·        Դերային խաղ

·        Նախագծային աշխատանք

Ռեսուրսներ

·        Դասագիրք

·        էլեկտրոնային նյութեր

 

ՈւՍՈւՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՔԱՆԱԿ

Տեսական պարապմունք`         4             ժամ

Գործնական աշխատանք`       10           ժամ

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔ  7.

Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ

 

 

Թեմաներ

Թեմա 7.

ՀԱՐԿԵՐ, ՏՈՒՐՔԵՐ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամեր
ԿԱՏԱՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ     Տես. Գործ.
1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,

2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,

3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,

4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,

5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,

6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,

7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,

8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջ­նե­րը ճիշտ է բացատրում,

9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

7.1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի և տուրքերի տեսակները, դրանց տնտեսական նշանակությունը:

 

7.2. Հարկային օրենսդրության հիմնական դրույթները:

 

7.3.Հարկերի հաշվարկման կարգը և դրույքաչափերը:

 

7.4. Հարկատուների պատասխանատվությունը հարկային օրենսդրության պահանջների պահպանման համար:

 

7.5. Ֆինանսական հաշվետվությունների տեսակները, հաշվետվությունների լրացման և ներկայացման կարգը:

 

7.6. Ստուգումների անցկացումը, կարգը:

 

2  

34

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑ    
Արդյունքի ձեռքբերումը գնահատվում է շարունակական գործնական առջադրանքների կատարման հիման վրա:

ՈՒսանողներին հանձնարարվելու է հաշվել հարկերի և տուրքերի գումարները, լրացնել ֆինանսական հաշվետվություններ:

Արդյունքի ձեռքբերումը դրական է համարվում, եթե ուսանողը առաջադրանքները ճիշտ է կատարում:

 

·        Հարցաշար/Թեստ

·        Գործնական առաջադրանք

·        Նախագծային աշխատանք

·        Դերային խաղ

·        Ռեֆերատ

ՄԵԹՈԴԱԲԱՆՈւԹՅՈւՆ  ԵՎ  ՌԵՍՈւՐՍՆԵՐ      
Արդյունքի ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով: Անհրաժեշտ է ունենալ

ուսումնական նյութեր, հարկերի վերաբերյալ օրենքներ և նորմատիվ փաստաթղթեր, մեթոդական նյութեր, հաշվետվությունների ձևաթղթեր, հաշվարկները կատարելու համար օգտագործվող ելակետային նյութերի փաթեթներ:

Մեթոդներ

·        Դասախոսություն

·        Գործնական աշխատանք

·        Դերային խաղ

·        Նախագծային աշխատանք

 

Ռեսուրսներ

·        Դասագիրք

·        էլեկտրոնային նյութեր

 

ՈւՍՈւՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՔԱՆԱԿ

Տեսական պարապմունք`         2             ժամ

Գործնական աշխատանք`       8             ժամ

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s