Մի քանի դասավանդման մեթոդների կիրառություն, որոնք հնարավորություն տվեցին դասապրոցեսսը ավելի հետաքրքիր և հագեցած դարձնել:

Ուսանողների հետ աշխատանքս ավելի մասնագիտական և հետաքրքիր դարձնելու համար երբեմն ստիպված եմ լինում ուսումնական պարապմունքը  վերածել խաղի: Կարծում եմ սովորողի հետ աշխատելիս մեծ նշանակություն ունի, թե ինչ մեթոդ ես կիրառում։ Նույնիսկ հասուն մարդու համար նոր նյութը իրացնելու համար անհրաժեշտ է լինում կիրառել ոչ ստանդարտ  մեթոդներից տարբերվող տարբերակ: Ինձ համար ամենավտանգավոր զգացողությունը անտարբերությունն է: Եթե աշխատանքիս հանդեպ ունեմ անտարբերություն, ուրեմն լավ չեմ կարող աշխատել:

Ինչ անել, որ հետաքրքիր լինի, ինչպես վարվել, երբ սովորողի ուշադրությունը նույնքան դժվար է գրավել։ Ինչ անել, եթե չգիտես ինչպես վարվել անտարբեր սովորողի հետ, ինչպես հետաքրքրություն առաջացնել:

Այս հարցերի շուրջ սկսել եմ աշխատել կրթահամալիր ընդունվելու պահից: Ուսումնասիրել եմ ավագ գործընկերների փորձը և կիրառել իմ ուսումնական պարապմունքների ժամանակ: Այսպիսով կցանկանամ կիսվել իմ կողմից կիրառվող մեթոդներով, նաև այն մեթոդներով, որոնք նախատեսում եմ կիրառել: Ես բաց եմ նկատառումների և առաջարկների համար, գինտեմ, որ  շատ բան ունեմ սովորելու:

Առաջին մեթոդը, որը բավականին հաջող կիրառում եմ էկոլոգիա դասընթացի ժամերին կոչվում է JIGSAW կամ Խճանկար: Այդ մեթոդը հնարավոր է կիրառել, երբ սովորողը պետք է ուսումնասիրի ծավալուն տեքստ: Նյութը բաժանվում է մի քանի պարբերությունների, այնուհետև սովորողները մի քանի խմբով սկսում են այն ուսումնասիրել, յուրաքանչյուր խումբ մասնագիտանում է մեկ պարբերության գծով: Պարբերությունները ուսումնասիրելուց հետո, խմբերը վերադասավորվում են այնպես, որ յուրաքանչյուր խմբում առկա լինի մեկ պարբերության մասնագետ: Այդ մասնագետը պարտավոր է մնացած խմբի անդամներին բացատրի իր պարբերությունը, այնպես, որ իրենք նյութը յուրացնեն և կարողանան ներկայացնել: Վերջնական ձևավորված խմբում ուսանողները պատմում և բացատրում են իրար իրենց նյութի մասերը և արդյունքում յուրաքանչյուր սովորող սկսում է տիրապետել ամբողջ նյութին:

Հաջորդ մեթոդը կոչվում է RAFT մեթոդ: Այս մեթոդը աշխատում է այն ժամանակ , երբ անհրաժեշտ է զարգացնել սովորողի խոսքը, ստեղծագործական միտքը, սեփական կարծիքը ներկայացնելու ունակությունները: Սովորողները բաժանվում են մի քանի խմբերի, այնուհետև յուրաքանչյուր խումբ ստանձնում է իր այսպես ասած դերը; Օրինակ՝ լրագրողների խումբ, կամ տուժված քաղաքացիների խումբ, կամ պետական պաշտոնյաններ: Այնուհետև խմբերին տրվում է մոտ 20 րոպե ժամանակ, նյութեր պատրաստելու և մշակելու, որպեսզի խումբը իր դերին համապատասխան տեքստ մշակի, դա կարող է լինել նամակ-բողոք, կամ հակագովազդ, կամ ռեպորտաժ, կամ զեկույց, կախված այն դերից, որը ստանձնել է խումբը: Թեման ցանկալի է լինի այնպիսին, որ խմբերը իրար մեջ բանավիճեն: Բացի այդ նախատեսվում է, որ սովորողները պետք է նախորոք տիրապետեն տվյալ նյութի վերաբերյալ որոշ տեղեկությունների, որպեսզի կարողանան համապատասխան նամակներ կամ ռեպորտաժներ մշակեն:

R-role` դերը; Ով է շարադրողը, իր դերը հարցադրման մեջ։

A-audience՝ Ում եք դուք դիմում, ով է ձեր հասցեատերը:

F-format՝ Ձևը: Ինչ ֆորմատով եք դուք դիմում՝ ռեպորտաժ, դիմում, նամակ բողոք, օրագիր

T-topic՝ Թեման՝ որ հարցն եք դուք պատրաստվում բարձրացնել, ինչի մասին եք գրելու:

Սովորողները ձեռք են բերում թեմայի շարադրման հմտություններ կախված այն տեսանկյունից, որը կստանձնեն: Օրինակ՝ հարցը կբարձրացնեն, որպես լրագրող, դիմող կամ պահանջատեր: Աշխատանքի ընթացքում սովորողները կարողանում են ուսումնասիրել թեման տարբեր տեսանկյունից:

Նյութի ուսումնասիրություն ֆիլմի դիտման միջոցով: Սա սովորական ֆիլմի դիտում չէ: Հիմնական գաղափարը այն է, որ ֆիլմը հենց այնպես չի դիտվում: Նախքան ֆիլմը դիտելը բաժանվում են հարցաշարեր, որոնց պատասխանները տրվում են ֆիլմի ընթացքում: Այսպիսով հարցին պատասխանելու համար սովորողը ստիպված է ուշադիր դիտել ֆիլմը, որպեսզի պատասխանը բաց չթողնի:

Նյութի ուսումնասիրություն տեքստի մշակման միջոցով: Այս մեթոդը հատկապես օգտակար է կիրառել անծանոթ տեքստեր ուսումնասիրելու նպատակով: Տեքստը կարդում են նախադասություն առ նախադասություն՝ յուրաքանչյուր նախադասության վերջում դրվում են հեևյալ նհշանները՝ + նշանը, եթե նախադասությունը պարունակում է նոր ին ֆորմացիա, – նշանը դում ՝ այ դեպքում, եթե նախադասության մեջ պարունակվում է անհասկանալլի տեղեկություններ; ! նշանը դրվում է այն դեպքում, երբ նախադասության մեջ պարունակվում է տեղեկություն, որի հետ ընթերցողը համաձայն չի: Համապատասխան նշանները տեղադրելուց հետո, սովորողներին առաջարկվում է քննարկել յուրաքանչյուր նշանի հետ կապված տեղեկությունները, նաև հատուկ ուշադրություն է դարձվում անհասկանալի, կամ այն ինֆորմացիային, որի հետ սովորողը համաձայն չէ:

+Վերոհիշյալ մեթոդների կիրառման շնորհիվ կարողացել եմ բավականին հետաքրքիր և ինտեակտիվ կազմակերպել ուսումնական գործունեությունը: Սովորողներն այդ դասերի շնորհիվ զարգացրել են իրենց հաղորդակցման հմտությունները, կարողանում են արագ հիշել և յուրացրել ուսումնական  նյութը։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s