Իմ սառցե Արատես: Հաշվետվություն:

Ճամփորդության տպավորություններ:

84413139_2674111646039686_3477307000033902592_o

Կարծում եմ ցանկացած ձմեռային ճամփորդություն ունի իր կենցաղային և կազմակերպչական դժվարությունները, որոնք ավելի շատ ջանքեր են պահանջում: Սակայն, չնայած այդ դժվարությունների, այս 3 օրը պարգևեց անմոռանալի տպավորություններ, թույլ տվեց ավելի լավ ճանաչել մարդկանց ում հետ աշխատում ես և ում դասավանդում: Քանի որ ճիշտ են ասում, եթե մարդուն ուզում ես ճանաչել, նրա հետ ճամփա ընկի:

Բացի այդ կպատմեմ հրաշալի բնության և արևային սառցե հեքիաթի մասին, որը կոչվում է Արատես, և որին կրկին սիրահարվեցի:

Այժմ ներկայացնեմ հակիրճ նկարագրություն յուրաքանչյուր գործունեության վերաբերյալ:

Ձմեռային սպորտային խաղեր: Մեր առաջին օրը Արատեսում սկսեցինք սառցե քանդակ կառուցելու փորձով, Ալիսա Դանիելյանը, ընկեր Լիլիթը, ես և բոլոր սովորողները միահամուռ ուժերով աշխատեեցինք, ձյուն և ջուր կրեցինք: Չնայած քանդակի պատրաստումը տեխնիկական պատճառներով ձախողվեց, սակայն շատ բարձր տրամադրություն  պարգևեց: Այնուհետև սահնակով սահեցինք: Նշեմ, որ երեք օրվա ընթացքում սովորողների հիմնական զբաղմունքը հենց դա էր: Եղանակը արևոտ էր և նպաստում էր ամբողջ օրը մաքուր օդին սպորտով զբաղվել, վազվզել, ձնագնդիկ խաղալ և սահել: Բացի այդ, երկրորդ օրը ընկեր Լիլիթը որպես առավոտյան մարմնամարզություն անցկացրեց չինական Ցի գուն առողջարար մարմնամարզություն:

Քայլարշավ: Երկրորդ և երրորդ օրը կազմակերպեցինք երկու քայլարշավ: Առաջինը դեպի ձորի հակառակ կողմի քարանձավները, այնտեղ երկուսով գնացինք, ընկերն ԼԻլիթի հետ միասին, քանի որ ուսանողները նախնտրեցին նախաճաշից հետո սահնակով սահել: Մյուս քայլարշավը՝ դեպի Արատեսի վանք, ընկեր Լիլիթի հետ միասին:

Բանավեճի ակումբ: Հեքիաթների ընթերցում վառարանի մոտ: Նշենք, որ նախագծի ամենակախարդական և ամենահետաքրքիր մասն էր: Քանի որ ուսանողները հաճույքով ընդգրկվեցին այս գործունեության մեջ, կարդացինք ժողովրդական հեքիաթներ բարբառով, այնուհետև քննարկեցինք դրանք: Այնուհետև մեր զրույցին միացավ ընկեր Սամվելը և բանավիճեցինք կախարդականի և աստվածայինի տարբերության կամ միասնության վերաբերյալ: Շատ հետաքրքիր և հագեցած բանավեճ ստացվեց: Նշեմ նաև, որ 2-րդ օրվա երեկոյան ուսանողները բաժանվեցին 2 խմբի և յուրաքանչյուրը ընտրեց իրեն հետաքրքրող գործունեություն: Այսպես մի մասը շարունակեց հեքիաթ ընթերցել, մյուները ընկեր Սամվելի հետ զրուցեցին և ինտելեկտուալ խաղեր խաղացին:

Աշխատանքներ: Գրեթե բոլոր սովորողները աշխատեցին և պատրաստակամությամբ կատարեցին մեր բոլոր հանձնարարությունները, թե՛ խոհանոցի և թե՛ վառարանները փայտով ապահոբվելու հարցերում: Աղջիկները օգնում էին սեղան գցել և հավաքել: Բոլորը հերթով ջուր և փայտ էին կրում: Ոչ ոք աշխատելուց չի հրաժարվել: Երեք օրվա ընթացքում հերթով ճաշ և նախաճաշ էինք պատրաստում՝ ընկեր Լիլիթը, ընկեր Սեդան և ես:

Մի քանի լրացուցիչ դիտարկումներ: Եռօրյա ճամբարի ընթացքում ընկեր Սամվելը վատառողջ էր, ուներ բարձր ջերմություն, սակայն աշխատում էր մասնակցել իր կողմից նախատեսված բանավեճի ակումբներին: Երկրորդ օրը ունեցանք հյուրեր Եղեգնաձորից, որոնք մինչ երեկո մնացին Արատեսում: Ունեցանք արտակարգ պատահար՝ անհայտ հանգամանքներում կորավ Մարիաննա Սուլյանի հեռախոսը, որը այդպես էլ չկարողացանք հայտնաբերել:

Դժվարություններ: 1. Ամենադժվարը խոհանոցի ջրի բացակայությունն էր, քանի որ ստիպված էինք անընդհատ ջուր տաքացնել և ամանները լվանալ-պարզաջրել կամ ներսում թասերի մեջ, կամ դրսում սառը ջրով: 2. Ներսի զուգարանի բացակայություն:

Վերջում: Անմոռանալի 3 օր անցկացրինք Արատեսում: Չնայած դժվարությունների բոլորը շատ գոհ և տպավորված էին: Շնորհակալ ենք ճամփորդության համար:

Լուսանկարները՝ 2 կուրսի լուսանկարիչ Ազատուհի Հարությունյանի և դասավանդող Լիլիթ Սարգսյանի:

Ուսանողների պատումներ՝

Միլենա Գասպարյան

Անժելա Շամոյան

Միլենա Կիրակոսյան

Արևիկ Գևորգյան

Դասավանդող Լիլիթ Սարգսյանի պատումը

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s