Էկոլոգիապես վնասակար կոսմետիկ միջոցներ նախագծի մասին

Նշենք, որ մեր առօրյայում քիմիական վնասակար բաղադրությամբ կոսմետիկ միջոցների օգտագործումը այժմ շատ տարածված է: Մենք երբեմն ուշադրություն չենք դարձնում այն նյութերին, որոնք վնաս են պատճառում մեր մաշկին: Մենք կամ չենք ցանկանում դա նկատել, կամ նույնիսկ տեղյակ չենք, թե ինչ ենք օգտոգործում: Ինչպես գիտենք հիմնական կոսմետիկ միջոցների սպառողը մենք ենք՝ կանայք: Սիրում ենք գեղեցկանալ, շպարվել, կարգի բերել մեր մաշկը, մազերը եղունգները, այնուհետև օգտագործում ենք մի շարք կոսմետիկ միջոցներ այդ շպարը երեկոյան մաքրելու և լվացվելու նպատակով: Որպես արդյունք հասկանում ես, որ ստանում ես քիմիական միջոցների շուրջօրյա մի մեծ բաժին: Մի պահ կանգ ես առնում և մտածում ես, արդյոք ես կարող եմ այս ամենը դադարեցնել, կանգնեցնել: Այդ իսկ պատճառով միտք ծագեց սովորողներին, հատկապես աղջիկներին դարձնել տեղեկացված սպառողներ:

Նախագծերի նպատակը, որը ես իրականացրեցի Էկոլոգիա առարկայի շրջանակներում, հիմնականում կայանում էր վնասակար, այսպես կոչված, <<խնամող>> կոսմետիիկ միջոցների հետ ծանոթանալու և այդ քիմիական նյութերը ճանաչելու մեջ: Նաև սովորողներն գործնականում սովորեցին, թե ինչպես կատարել նախնական պարզ ուսումնասիրություն վնասակար կամ օգտակար միջոցները բացահայտելու նպատակով, նաև ինչպես տնային պայմաններում պատրաստել բնական խնամող միջոցներ: Նշեմ, որ նախագծերը կրեցին ընտանեկան բնույթ, այսինքն նախագծերի իրականացման ընթացքում սովորողները համագործակցեցին, խորհրդակցեցին ընտանիքի  անդամների հետ:

Ներկայացնենք նախագծի մանրամասն ընթացքը: Որպես նախնական տեղեկատվություն սովորողներին խորհուրդ տրվես համացանցից գտնել հոդվածներ վնասակար և թունավոր նյութերի մասին, որոնք պարունակվում են ժամանակակից կոսմետիկ միջոցներում: Այնուհետև ներկայացնել այդ տեղեկությունները տեսադասերի ժամանակ: Որպես արդյունք ունեցանք համացանցից հայտնաբերված բավականին հետաքրքիր հոդվածների հավաքածու: Սովորողները բացահայտեցին իրենց համար հետաքրքիր փաստեր, նաև ծանոթացան, թե որ քիմիական միջոցն է հանդիսանում թունավոր մարդու օրգանիզմի համար: Մյուս քայլը գործնական էր: Սովորողներին խորհուրդ տրվեց ուսումնասիրել իրենց ընտանիքի անդամների կողմից օգտագործվող կոսմետիկ միջոցները, կարդալ և թարգմանել բաղադրությունը, նշել համապատասխան վնասակար միջոցների առկայությունը: Այնուհետև սովորողները պետք է եզրակացնեյին արդյոք իրենց օգտագործված միջոցը վնասակար է, թե՝ ոչ:

Հատկանշական է, որ համարյա բոլոր սովորողները իրենց համար կատարեցին բացահայտումներ, պարզեցին, թե որքան վնասակար կարող են լինել նույնիսկ գովազդվող և հայտնի ընկերությունների արտադրանքները:

Համաճարագի պայմաններում աշխատեցինք առցանց: Կրթահամալիրի պայմաններում դա սահուն և արագ անցում էր: Բավականին օգտակար էր սովորողների հետ անցկացվող տեսադասերը, այստեղ նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կողմից ընտրված կոսմետիկ միջոցի բաղադրությունը և համապատասխան եզրակացությունները այդ միջոցի վերաբերյալ: Սովորողները կիցվեցին իրենց կողմից հավաքագրված տեղեկատվությամբ: Հատկապես հաճելի էր, որ տեսադասի ընթացքում սովորողները իրարից խորհուրդ էին հարցնում, իրար ներկայացնում առավել օգտակար միջոցները: Որպես արդյունք, մոտ 2 ամիս նախագծի իրականացման հետևանքով ունեցա 1 և 2 կուրսի տեղակացված սովորողներ: Որոնք սկսեցին ավելի ուշադիր վերաբերվել շուկայում ներկայացվող ապրանքների որակին, բաղադրությանը և ինչը կարևոր է նվազեցրին իրենց կողմից օգտագործվող էկոլոգիապես վնասակար կոսմետիկ միջոցների օգտագործումը և ուրախաի էր, որ սկսեցին ակտիվորեն տարածել յուրացված տեսական և գործնական տեղեկությունները:

Նշենք, որ նախագիծը անցկացվեց մեր հայերենի դասավանդողի հետ միասին: Սովորողներին հանձնարարված էր իրենց կողմից նախապատրաստված նյութը բերել հոդվածի տեսքի: Այսպիսով սովորողները ներկայացրեցին իրենց աշխատանքը նաև մեր Կրթահամալիրի Արհեստագործ ամսագրում:

Խոտաբույսերից, բնական նյութերից պատրաստված խնամքի միջոցների ստացում տնային պայմաններում նախագիծը դարձավ նախորդ նախագծի տրամաբանական շարունակությունը: Այս նախագիծը ծնվեց մեր քննարկումների ընթացքում, երբ սովորողները քննարկման ընթացքում պատմում էին իրենց կողմից տնային պայմաններում պատրաստվող դիմակների և այլ պատրաստված խնամքի միջոցների մասին: Սովորողները առաջարկեցին այս թեման ավելի մանրամասնել և, որպես նախագիծ, ներկայացնել բլոգներում: Այսպիսով յուրաքանչյուր սովորող համագործակցելով ընտանիքի անդամների հետ միասին ներկայացրեց տնական կոսմետիկ միջոցների պատրաստման մի շարք բավականին հետաքրքիր  բաղադրատոմսեր:

Արդյունքում նշեմ, որ սովորողների կողմից յուրացվեց թունավոր նյութերի վերաբերյալ տեսական նյութը: Հատկանշական է, որ սովորողները այս առաջադրանքները դիտեցին ոչ որպես զուտ հանձնարարություն, այլ որպես քննարկման և օգտակար տեղեկություն քաղելու միջոց: Բացի այդ շատերը սկսեցին օգտագործել այդ միջոցները և պատմել ստացված արդյունքների մասին:

Գուցե տարօրինակ հնչի, սակայն ինձ համար, որպես դասավանդող արդյունքն այն էր, որ ուսանողուհիներիցս մի քանիսը դադարեցին տոնային քսուկ օգտագործել: Չեմ դադարում հիանալ և զարմանալ իմ սիրելի Կրթահամալիրի կրթության և դաստիարակության տարբեր ստեղծագործական մեթոդիկաներով:

Leave a comment