Խաղողի դոշաբ արցախցի տատիկների բաղադրատոմսով

Նախագիծ՝ Սպիտակ խաղողի դոշաբի պատրաստում

Նպատակը՝ Սեբաստացու օրերի շրջանակներում նախատեսում ենք պատրաստել սպիտակ խաղողի դոշաբ։ Դոշաբը օժտված է բազմաթիվ օգտակար բուժիչ հատկություններով, օրինակ բուժում է հազը։ Բացի այդ այն օգտագործվում է սուջուխի պատրաստման համար։ Մեր արցախցի բնակիչներ տիկին Աքսենիան և տիկին Զոյան համաձայնվեցից օգնել մեզ և կիսվեցին իրենց բաղադրատոմսով։ Այսպիսով ուսանողները կծանոթանան դոշաբի պատրաստման ավանդական տեխնոլոգիայի հետ։

Դոշաբը կօգտագործվի քոլեջում, նաև կվաճառվի ցուցահանդես վաճառքի ժամանակ։

Մասնակիցներ՝ Քոլեջի մի խումբ ուսանողներ, դասավանդողնեչ

Նախագծի համակարգողներ՝ Մարիամ Մխիթարյան, Նելլի Գեղամյան

ժամկետ՝ 24 նոյեմբերի 2020թ․

Ընթացքը՝

Տեղեկություններ դոշաբի վերաբերյալ

ծանոթացանք տատիկի հետ և խնդրեցինք ներկայացնել բաղադրատոմսը

դոշաբի պատրաստում

ընթացքը կլուսաբանվի ուսանողների և դասավանդողների կողմից

պատրաստի արտադրանքի ներկայացում ցուցահանդես վաճառքի ժամանակ

Դոշաբի պատրաստման բաղադրատոմսը՝

20կգ խաղողից ստացվում է մոտ 3-4 լիտր դոշաբ, կախված շաքարայնությունից

Խաղողը ճզմել, քամոլ, որպեսզին անջատցի կորիզներից և կեղևից այնուհետև դնել կրակին։

Եփելու ընթացքում անընդհատ խառնել։ Եռացնել այնքան ժամանակ մինչև առաջանան “գոռտի աչկեր” պղպճակներ։ Գդալով փորձել թանձրությունը, միփոքր վերցնել և ծորացնել, եթեառաջանա ծորացող 3 շիթ ապա դոշաբը պատրաստ է:)

Ամփոփումն այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s