Թվային մարքեթինգի նվիրված հանդիպման տպավորությունները

Ապրիլի 28 ին կայացավ ծանոթագրական հանդիպում Wearn School թվային մարքեթինգի ոլորտում աշխատող և բավականին երիտասարդ ընկերության հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու դպրոցի և ընկերության գործունեության հետ, ստացան տեղեկատվություն դպրոցի դասընթացներին մասնակցելու և արդի մասնագիտություն ստանալու վերաբերյալ: Խոսքը գնում է թվային մարքեթինգի, գովազդի ստեղծման, լոգոների մշակման և գոյություն ունեցող բրենդերի թարմացման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցեց ընկերության հիմնադիր և տնորեն Արմեն Քոչարյանը, որը ներկայացրեց դպրոցի և իր ընկերության ստեղծման և կատարվող աշխատանքի մասին։ Ներկայացրեց իր մոտ աշխատող ուսանողներին։ Նշեց, որ իր ընկերության տեսլականներից մեկը հանդիսանում է Հայաստանի տնտեսության զարգացման նպաստելու գործին։

Հանդիպման ժամանակ մեզ ցուցադրեցին ընկերության ծառայություններից օգտվող մի շարք ընկերություններ, որոնցից մելը Շոկոսյու շոկոլադե արտադրությունն էր։ Ելույթ ունեցավ ընկերության հիմնադիրը,որը ցուցադրեց իր կազմակերպության նոր բրենդը։ Բացի այդ հնարավորություն ունեցանք համտեսել շոկոլադը, արտադրանքը իրոք որակյալ էր։

Հանդիպմանը մասնակցեցին 2 կուրսի ուսանողները, որոնք տպավորված էին և գրանցեցին մոտակա բաց դասին մասնակցելու համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s