Համբարձման խաղեր, օր մաքրության: Ամփոփում

Հետաքրքիր և հագեցած օր էր, սկզբում լարված, ծանր, իսկ հետո ոգևորող և հավես: Իրադարձությունները այնքան արագ էին փոխվում, որ չէիր հասցնում ընտելանալ, չնայած այն հանգամանքի, որ կարծես թե ծրագիրը մի քանի օր առաջ արդեն պատկերացնում էինք:

Գագարին նախագծի շրջանակներում պետք է աշխատենք Դդմաշեն գյուղի հետ: Դե իհարկե սկիզբը դրվում է գյուղի մաքրությամբ: Սովորողների դասավանդողների մի մեծ խմբով, Տիարի հետ միասին այցելեցինք գյուղի Սբ. Թադևոս եկեղեցին, որտեղից էլ շարժվեցինք դեպի ավազի հանք և գյուղի մշակույթի տուն: Ոգևորությունը փոխանցեցինք դդմաշենցիներին՝ երգով պարով մաքրեցինք, ծանոթացանք Էդիկի և Վարազդատի հետ: Տղաները ոգևորված էին մեր այցով և մեծ եռանդով աշխատեցին: Ասեցին. Դուք եկել հասել մեր գյուղը մաքրում եք, բա մենք ոնց չմաքրենք: Տնօրենն էլ ընկեր Գալստյանը պատրաստ էր մեզ աջակցել: Պայմանավորվեցինք մյուս շաբաթ էլ գալ, մեր կիսատ թողած աշխատանքը հասցնել ավարտին:

Այնուհետև այցելեցինք Ծաղկունք գյուղ, որտեղ երգով պարով ողջունեցինք համայնքի բնակիչներին:

Սևան քաղաքի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի հասանք ճիշտ ժամանակին, հասցրեցինք եկեղեցու բակում պարել, երգել: Այստեղ Տիարը հայտարարեց մեր կրթահամալիրի Սևանում բացվող նոր դպրոցի դասավանդողների ընտրության մասին: Հաճելի և հպարտանալու լուր՝ կարծես թե Բանգլադեշի սահմաններից դուրս ենք գալիս:

Վերջում այցելեցինք լողափ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s