Էկոլոգիա և բնագիտություն ծրագիր 2020-2021

Էկոլոգիա և բնագիտություն  Ծրագրի նպատակն է Տալ ինտեգրված գիտելիքներ և զարգացնել հմտություններ բնագիտությունից, էկոլոգիայից, բնապահպանությունից` ձևավորելով սովորողների   դիտարկելու, ստեղծագործելու, հետազոտելու ունակությունը,  տրամաբանական մտածողությունը, գիտականլեզվամտածողությունը, եզրակացություն անելու կարողությունը: Գործնական նախագծերի միջոցով զարգացնել սովորողների էկոլոգիական կարողությունները և բարձրացնել էկոկրթական մակարդակը: Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի պահպանությամբ մտահոգված նոր մտաոծելակերպով մարդու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելու խնդիրը պետք է լինիապրելակերպ, մտածելակերպ: Անհրաժեշտություն է ծանոթանալ  այլ երկրներումբնապահպանական խնդիրների լուծման եղանակների հետ: Ծրագիրը առաջարկում է էկոլոգիական կրթության հարցադրումների և խնդիրների լուծման, դաստիարակության, անձի զարգացման և անհատների, խմբերի և մասայականաշխատանքների, անհատական և կոլեկտիվ ստեղծագործության, ուսուցչի և սովորողի համատեղ ստեղծագործական համակարգված մոտեցում: Ծրագրի արդիականությունը Ծրագրի արդիականությունը կարելի է դիտարկել մի քանի նկատառումներով. Ծրագիրըուղղված է սովորողի  բազմակողմանի զարգացմանը և դաստիարակությանը, նրաինտելեկտի կատարելագործմանը, մտահորիզոնի ընդարձակմանը, դիտողականության, հետազոտական ունակությունների զարգացմանը: Զարգանում է խոսքի տարբեր ձևեր. երկխոսություն, նկարագրություն, բացատրություն, բնապահպանական պատմվածք և այլն: Տեսական և ակտիվ ուսման ձևերի համադրում /խաղ, զրույց, բանավեճ, քննարկում, արշավներ, էքսկուրսիաներ, թրեյնինգներ, կլոր սեղաններ, քայլարշավներ, բնապահպանական ակցիաներ և այլն/: Էկոլոգիական կրթությունը և էկոլոգիական մշակույթի դեռահասների  դաստիարակությունըհասարակության առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է: Որպեսզի խուսափենքէկոլոգիայի վրա անցանկալի ազդեցություններից, որպեսզի չարվեն  էկոլոգիական սխալներ, որոնք վտանգավոր լինեն առողջության և կյանքի համար, ժամանակակից մարդը պետք էզինված լինի տարրական  էկոլոգիական գիտելիքներով և նոր էկոլոգիական մտածողությամբ: Ծրագիրընպաստում է էկոլոգիական խնդրի կանխագուշակմանը և դրա հետևանքներիվերացմանը հասարակության կյանքում: Պատասխանում է սովորողների  ճանաչողական, ստեղծագործական, պրակտիկ պահանջներին: Անընդհատ  էկոլոգիական կրթության ևդաստիարակության համակարգի կարևոր օղակը հանդիսանում է շրջապատող աշխարհիմասին պատկերացումները և շատ կարևոր է, որ այդ պատկերացումները ներառեն բնությանմեջ գոյություն ունեցող օրենքները և փոխադարձ կապերը, աշխարհի ամբողջականության, սեփական անձը որպես բնության մի մասի ընկալումը: Բացի դրանից ծրագիրը նախատեսում է սովորողների գիտակցված մասնակցությունըբնապահպանական ակցիաներին: Հիմնական գաղափարները, որոնց վրա հիմնվում է ծրագիրը. Գիտական – կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և էկոլոգիայիհիմնական օրենքները, դրանց միասնությունը, կենդանական աշխարհի կապիանխզելիությունը, կենդանի օրգանիզմի կախվածությունը շրջապատող բնությունից և նրաազդեցությունը էկոհամակարգի վրա: Մանկավարժական – Այս տարիքում դեռահասների մոտ դեռևս բավարար չափով չիձևավորված ինքնուրույն գործողողությունների հմտությունները: Այդ պատճառովհանձնարարությունները ունեն այնպիսի բովանդակություն և այնպիսի խմբերից են  կազմված, որ պահանջվող խնդիրները նրանք կարողանան  լուծել, ինչը  թույլ կտա նրանց այդ տարիքումայնքան կարևոր  բարձր  ինքնագնահատմանը և ինքնահաստատմանը: Սոցիալական – Տեխնիկայի սրընթաց զարգացմանը զուգահեռ  շատ կենդանի օրգանիզմներիգոյությունը  դրված է վտանգի տակ: Էկոլոգիական խնդիրները իրենցից մեծ վտանգ եններկայացնում հասարակության, նրա ֆիզիկական և հոգեբանական առողջության համար: Այդպատճառով էլ սովորողների մոտ կձևավորվի համագործակցային աշխատանք կատարելուանհրաժեշտությունը : Ծրագրի նպատակները և խնդիրները Նպատակները. նպաստելհասկանալու էկոլոգիայի հիմնախնդիրների էությունը սովորողներիննախապատրաստել աշխարհայացքի   ինքնուրույն ընտրության զարգացնելխնդիրները լուծելու ունակությունը 4.դաստիարակել քաղաքացիական դիրքորոշում և պատասխանատվություն մարդկությանև բնական միջավայրի նկատմամբ Խնդիրները.  կրթական զարգացնող դաստիարակչական…

Ֆիզիկա: Թեմաները մանրամասնորեն

Ծրագրի թեմաները՝ 1.Մեխանիկական շարժում: Գործնական աշխատանքներ խմբերով, բակում և դասարանում Կրթական հիմնական խնդիրները. Մեխանիկական շարժման ինչ տեսակներ կան Մարմինների փոխազդեցությունը։Ուժ Առաձգականության ուժ, ուժի չափում, մարմինների ձևափոխության տեսակները: Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և…

Ձեռներեցություն առարկայի ծրագիր

  ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ ՄՈԴՈՒԼԻ ԴԱՍԻՉԸ`   ԱՀ-Ձ-5-17-001   ՆՊԱՏԱԿԸ Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու…

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ առարկայի ծրագիր

Օգտագործված նյութեր՝ Landshavtcragir ՄԿՈՒԶԱԿ-ի ծրագիրը Ландшафтоведение Википедия ԾՐԱԳԻՐ «ԼԱՆԴՇԱՖՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԻՄՈւՆՔՆԵՐ» ԱՌԱՐԿԱՅԻ Բ Ա Ց Ա Տ Ր Ա Գ Ի Ր «Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ» դասընթացի առարկայական ծրագիրը կազմվել է`…

Ուսումնական ծրագիր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Քոլեջ: Ուսումնական ծրագիր ՝ Տնտեսագիտության հիմունքներ  առարկա 2018-2019թ. Տնտեսագիտության հիմունքներ առարկայի ծրագիրը նախատեսված է միջին մասնագիտական կրթության ոչ տնտեսագիտական ուղվածություն ունեցող մասնագիտությունների համար: Ծրագիրը թույլ կտա ուսանողին տարրական…