Մտագրոհ: SWOT վերլուծություն:

Կայացավ աշխատարանի հերթական հանդիպումը, որտեղ մեր բիզնես դասընթացի շրջանակներում մասնակիցները սովորեցին ընտրել, գեներացնել բիզնես գաղափարներ, ընտրել դրանցից իրատեսականները, այնուհետև վերլուծել, օգտագործելով տարբեր մոտեցումներ:

Այս անգամ դասընթացավարը բաժանեց մասնակիցներին երկու խմբի, որոնց հանձնարարված էր, օգտագործելով SWOT վերլուծությունը, բացահայտել երկու գործող բիզնեսների ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություները և խոչըդոտները:

Նշենք, որ դասընթացի ժամանակ մասնակիցները ցուցաբերեցին ակտիվություն և ստեղծագործական մտածողություն, որը դասը շատ հագեցած և օգտակար դարձրեց: Հանդիպման վերջում դասընթացավարը նաև տրամադրեց տանը կարդալու համար նյութ Սամվել Գևորգյանի «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գրքից:

Leave a comment