Ճամփորդություն դեպի Տավուշ

Ապրիլի 29 մինչև մայիսի 1 Քոլեջի 2 կուրսի ուսանողների մի խմբի հետ, մեր անգլերենի դասավանդող Արփի Թովմասյանի հետ ուղևորվեցինք դեպի Իջևան քաղաք։

Կանգ առանք Սևան քաղաքի կենտրոնական մասում, այցելեցինք Սևանավանքը այնուհետև, անտեսելով հորդառատ անձրևը, բարձրացանք թերակղզու վանքը։

Մեր մյուս կանգառը Ջուխտակ վանք էր, այնուհետև Իջևանի կոնյակի-գինու գործարանը, որտեղ մեզ համար անց կացրին բավականին հագեցած էքսկուրսիա և պատմեցին գործարանի մասին։ Առաջին օրվա վերջին կանգառը Իջևան քաղաքի դենդրոպարկն էր, որտեղ մեր նոր ընկեր’ Այբ դպրոցի ֆիզիկայի դասավանդող ընկեր Սլավիկը սիրով մեզ ներկայացրեց այգու պատմությունը և հատուկ բույսերի վերաբերյալ հետաքրքիր փաստեր բացահայտեց։

Երկրորդ օրը հագեցած էր քաղաքի հետաքրքիր վայրերի ուսումնասիրությամբ։ Այցելեցինք Քար Արտ քարերի արտադրամաս, որտեղ ուսանողները ծանոթացան քարի մշակման տեխնոլոգիաների հետ, դիտեցին ինչպես են աշխատում սարքավորումները։ Այնուհետև հիացան արտադրամասի տարածքում հիմնած մեծ այգով, որտեղ ի զարմանս մեր խմբի հայտնաբերեցինք ձիթապտղի մեծ այգի։

Մեր այդ օրվա մյուս կանգառները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղակայված Զբոսաշրջության կենտրոնն էր, որտեղ մեզ ծանոթացրեցին կենտրոնի աշխատանքին։ Այնուհետեւ ուսանողները այցելեցին Արևիկ սոցիալ-կրթական կենտրոն և հանդիպեցին Տավուշի թեմի առաջնորդի հետ։ Օրը ավարտեցինք երեկոյան քաղաքային թափառումներով։

Երրորդ օրը հատկանշական էր Խաշտարակ գյուղի այցելությամբ։ Վերջին կանգառը Մակարավանքն էր, որտեղ և հրաժեշտ տվեցինք ընկեր Սլավիկին և ուղեորվեցինք Երեխան։ Նշեմ, որ ընկեր Սլավիկը մեզ ուղեկցեց մեր ամբողջ եռօրյայի ընթացքում և ծանոթացրեց տեսարժան վայրերի հետ։

Մանրամասն դիտեք ֆիլմերում’

Leave a comment