Վաղաշեն: Ճանապարհորդության հաշվետվություն

Ուղիղ մեկ տարի անց այցելում ենք Վաղաշենի բնապահպանական ճամբարը: Նորեկ ուսանողների հետ: Ինչ փոփոխություններ նկատեցի, ինչ դրական և բացասական նկատառումներ ունեմ այս ճանապարհորդության արդյունքում:

Ճամբարի կենցաղը բավականին բարելավվել էր, կար հարմարավետ փոքրիկ խոհանոցային տարածք, որտեղ հնարավոր էր սպասք լվանալ և ճաշ եթել: Բացի այդ մեծ ձեռքբերում եմ համարում աղբի տեսակավորման փաստը: Սովորողները արագ կարողացան ընտելանալ տրված պայմաններին:

Բացասական կողմերից կարող եմ նշել ջրի խնդիրը և քանի որ ճամբարը վրանային էր, վրանների շղթաների անսարքությունը:

Իրականացված նախագերից կնշեմ Մարիամ Քալանթարյանի նախագիծը: Բացի այդ իմ կողմից անցկացված բնապահպանական ժամը: Նշեմ որ նախագիծը իրականացրեցինք Ինֆո տուն ՀԿ հետ, որոնք մեծ խմբով այցելեցին մեր ճամբար: Բացի այդ ուսանողները ունեցան հանդիպում Մարտունի ծրջանի ԱԻՆ-ի հետ: Անցկացվեց դաս-քննարկում: Ուսանողները հնարավորություն ստացան հարցեր ուղղել մասնագետներին և ստանալ սպառիչ պատասխաններ: Ճամփորդքության ընթացքում լուսաբանումները իրականացվեցին տեսանյութերի և ուղիղ եթերների միջոցով:

Հանձնում։ընդունումը կատարվել է համաձայն Հավելված 4-ի

Հավելված 4

Տարածքի շահագործման կարգ

Ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-ին կետը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Կցվում է նաև լուսանկար։
Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 2-3-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

Կից ներկայացնում ենք ֆոտոշարքը:

Leave a comment