Դեպի Ուրցաձոր թռչունների հետևից

Մեր կրթահամալիրի լավ ընկեր և նախկին դասավանդող Սիրանուշ Թումանյանի կողմից կազմակերպված Հայաստանի թռչուններ դասընթացի շրջանակներում այցելեցինք Ուրցաձորի վայրի բնության պահպանման կենտրոն, որտեղից մեր կրթահամալիրի սովորողների, դասավանդողների և այլ ավագ դպրոցների սովորող-ուսանողների հետ շարժվեցինք դեպի Խոսրովի անտառ:

Ճամփորդության նպատակն էր իրականացնել թռչնադիտում՝ բնության մեջ գտնել և դիտարկել այն թռչուններին, որոնց մասին ստացվել էր տեսական գիտելիքներ նախորդ 4 շաբաթվա ընթացքում: Ճամփորդությունը բավականին ուսումնական էր և հագեցած: Քայլեցինք մոտ 10 կմ, իսկ վերադառնալուց առաջ ծանոթացանք Վայրի բնության պահպանման կենտրոնի աշխատանքի հետ: Սովորողները տեսան կենտրոնում պահպանվող արջերին և այցելեցին վայրի ծառատեսալների բուծման ջերմոց:

Ներկայացնում եմ 1 կուրսի ուսանողուհիներ Ինեսսա Գրիգորյանի և Մարիամ Մարտիրոսյանի պատումները։

Քնար Հարությունյան 4-րդ կուրս զբոսաշրջության բաժին,

Անահիտ Աբգարյանի պատումը, Զբոսաշրջություն 4-րդ կուրս

Leave a comment