Դասընթացի հերթական հանդիպում

Հայաստանի թռչուններ նախագծի շրջանակներում նախատեսված էր, որպես դասընթացների արդյունք ստեղծել անիմացիոն մուլտֆիլմ թռչունների մասին։ Այդ նպատակով այսօրվա հանդիպմանը հյուրընկալեցինք արվեստագետ, անիմատոր, գեղանկարիչ Գոհար Սարգսյանին, որը սովորեցրեց մասնակիցներին կազմել ապագա անիմացիաների համար նախատեսված ”սցենար”: Գոհարի առաջարկված մեթոդը թույլ տվեց սովորողներին ինքնարտահայտվել և ստացվեցին բավականին հետաքրքիր երկխոսություններ։ Յուրաքանչյուր սովորող ներկայացավ իր կողմից ընտրված թռչյունի դերումԱյնուհետև սովորողները ծանոթացան Animation ծրագրի հետ, որը կարելի է ներբեռնել հեռախոսի մեջ։

Պայմանավորվեցինք մյուս հանդիպման ժամանակ սկսել ստեղծել անիմացիոն մուլտֆիլմ թռչունների մասին:

Լուսանկարները Սիրանուշ Թումանյանի

Leave a comment