NABU Armenia կազմակերպության հետ հանդիպման ամփոփում

Այսօր Քոլեջի վերնատանը կայացավ հանդիպում NABU Armenia կազմակերպության հետ: Հանդիպմանը մասնակցեցին Միջին դպրոցի 8 դասարանի, Արևմտյան դպրոցի և Քոլեջի սովորողները: Հանդիպմանը ծանոթացանք սպիտակ արագիլների հետ կապված բնապահպանական խնդրի հետ, քննարկվեցին այլ բնապահպանական խնդիրներ:

Սովորողները հարցեր ուղղեցին կազմակերպության աշխատակից Նարինեին, որը սիրով պատասխանեց հարցերին և ներկայացրեց կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ: Ինչպես նաև առաջարկեց համագործակցության հետաքրքիր տարբերակներ:

Leave a comment