Գոռ Կարապետյանի հետ հանդիպման տպավորությունները

Ուրբաթ օրը կայացավ Շուկայաբան, Թվային մարքեթինգի մասնագետ և մի շարք գրքերի հեղինակ Գոռ Կարապետյանի հետ:

Հանդիպման ընթացքում խոսեցինք առաջնորդության, նախաձեռնողականության և պրոակտիվ լինելու մասին: Գոռը ներկայացրեց իր <<Պրոակտիվ Առաջնորդը>> գրքի շնորհանդեսը, ինչպես է ինքը սկսել, ինչպես պետք է ընտրել մասնագիտությունը և այլ հետաքրքիր մանրամասներ իր գործունեության մասին: Այնուհետև օգտակար խորհուրդներ տվեց սկսնակ մասնագետներին՝ իրենց գործում հաջողության հասնելու համար:

Հանդիպման վերջում սովորողները բազմաթիվ հարցեր տվեցին հեղինակին ինչպես գրքի, այնպես էլ շուկայաբանի մասնագիտության վերաբերյալ: Որպես արդյունք՝ ձեռք բերեցինք Համագործակցության հուշագիր ստորագրելու պայմանավորվածություն: Հուշագրի շնորհիվ մեր սովորողները հնարավորություն կստանան անցնել պրակտիկա Գոռ Կարապետյանի ընկերությունում և ստանալ գործնական գիտելիքներ:

Շնորհակալ ենք Էլյա Սահակյանին՝ Գոռի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու և հանդիպումը իրական դարձնելու համար:

Leave a comment