Երբ կարող ես լինել հաջողակ գործարար և չկորցնել քո մարդկային կերպարը

<<Սաղմոս կերամիքս>> ընկերության հիմնադիր Անդրանիկ Մանուկյանի հետ հանդիպումը հաղորդեց մեր լսարանին դրական լիցքեր: Ձեռներեցի այդպիսի կերպարը նոր էր և պարզ: Անդրանիկը նոր սերնդի գործարարներից է, որոնք նպատակասլաց են, ակտիվ, նախաձեռնող և միաժամանակ օժտված այնպիսի մարդկային գծերով, որոնք չեն համապատասխանում մեր պատկերացրած գործարարի կարծրատիպին: Մեր հյուրը շատ հետաքրքիր կերպով կարողանում է իր մեջ միավորել հմուտ գործարարի և միաժամանակ անշահախնդիր մարդու կերպարը: Իր խոսքերով՝ նա կարողացավ ոչ թե ծառայել փողին, այլ փողը ծառայեցնել իր նպատակներին:

Քննարկման թեմաները տարբեր էին, սովորողները հարցեր էին ուղղում Անդրանիկին ընկերության զարգացման, հիմնադրման վերաբերյալ: Ոմանց հետաքրքրում էր, թե ինչպես է նա գտնում իր թիրախային լսարանը, մյուսները հետաքրքրվում էին՝ ինչպես է նա որոշում կայացրել զբաղվել բիզնեսով:

Անդրանիկը շատ հայրենասեր, ազգասեր անձնավորություն է, որն իր կնոջ հետ այժմ օգնում է իր գյուղում բնակվող երեխաներին՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել կավագործի մասնագիտություն, գումար վաստակել և օգնել իրենց ընտանիքներին:

Լուսինե Մելքումյանի տպավորություններն այստեղ

Leave a comment