Արամ Կարաբեկյանի հետ հանդիպման տպավորությունները

Մասնագիտական հանդիպումների շարքի շրջանակներում հանդիպեցինք մեր Քոլեջի ծնողական համայնքի ներկայացուցիչներից մեկի հետ։ Շուկայաբանության բաժնի 1 կուրսի ուսանող Արտյոմ Կարաբեկյանի անհատական նախագիծը իրագործվեց իր հայրիկի հետ համատեղ։ Նախագծի հիմնական նպատակն էր ծանոթանալ գործող և փորձառու վաճառքի մասնագետի հետ, որը կկիսվի փորձառությամբ և մասնագիտական հնարքներով։

Արտյոմի հայրը՝ Արամ Կարաբեկյանը Sales and Leadership Training ընկերության Վաճառքների փորձագետ է։ Վաճառքների հմտությունների ձեռքբերումը և զարգացումը կարևոր հմտություն է, որը թույլ կտա իրացնել կրթահամալիրի արտադրանքը և ապագայում վստահ ներկայացնել սեփական արտադրանքը։

Հանդիպումը տևեց մեկ ժամից ավելի, սակայն նշեմ, որ սովորողները կլանված լսում էին և ակտիվ մասնակցում քննարկմանը; Արամ Կարաբեկյանը ներկայացրեց հիմնական հասկացությունները ապրանքների շուկայի վերաբերյալ, գնորդի և սպառողի տարբերությունը, գնորդների հոգեբանական կերպարմների դասակարգում, հաջող վաճառքների կարևոր գործոնները և մի շարք այլ հետաքրքիր թեմաներ։

Ուսանողները սովորեցին տարբերել գնորդ և սպառող հասկացությունները, ծանոթացան արդյունավետ վաճառքներ իրագործելու հմտություններին, նաև ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Արեգ Աբգարյանի տպավորությունները

Leave a comment