Մայիսյան հավաք։ Նախագծեր, ամփոփումներ

Գործընկեր դասավանդողներ նախագծի շրջանակներում ուսանողները հանդիպում են մարքեթինգի, վաճառքների և ձեռնարկատիրության ոլորտում մասնագետների հետ։ Նախագիծը շարունակական է և որպես արդյունք նախատեսում է կապեր հաստատել ընկերությունների հետ, կապել համագործակցային համաձայնագրեր, իրագործել նոր նախագծեր։

Տուր փաթեթների թիրախային խմբերի բացահայտում։ Տվյալ նախագիծը իրագործվում Զբոսաշրջության բաժնի է 3-4 կուրսերի հետ։ Նախագիծը հանդիսանում է Գայանե Սարգսյանի և Տիգրան Զոհրաբյանի մասնագիտական նախագծի բաղադրիչ մաս։

Նոր սովորողների ներգրավվման աշխատանքներ նախագիծը իրագործվում է Մարքեթինգի բաժնի և քոլեջի բոլոր մասնագիտությունների հետ համատեղ։ Սովորողները ելնելով տեսական գիտելիքներից պատրաստել են սահիկաշար, որը կներկայացվի Երևան քաղաքի և մոտակա շրջանների միջնակարգ դպրոցներում նոր ուսանողներ ներգրավվելու նպատակով։ Որպես նախագծի արդյունք կունենանք Բաց դռների օր քոլեջում, որի ժամանակ հյուրերը կսուզվեն կրթահամալիրի մեդիակրթական ուսումնական մթնոլորտի մեջ՝ կշրջեն քոլեջով, կունենան գործնական աշխատանքներ և հնարավորություն կունենան ծանոթանալ ուսանողների և դասավանդողների հետ։

Leave a comment